Նորություններ
Պարեկային ոստիկանության աշխատակցին ծեծելու համար կալանավորել են տղամարդուն
Պարեկային ոստիկանության աշխատակցին ծեծելու համար ձերբակալված տղամարդուն խափանման միջոց է սահմանվել կալանքը:

Դատավոր Գերմանե Դադեշքելիանին բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը: Պաշտպանող կողմը նույնպես ամբողջությամբ կիսեց մեղադրող կողմի միջնորդությունը:

Փաստաբանի խոսքով, սա անվտանգության ապահովման օպտիմալ լուծում է, ինչպես մեղադրյալի, այնպես էլ իրեն շրջապատողների համար:

Պաշտպանությունը պահանջում է նաև դատաբժշկական փորձաքննության նշանակում:

Փաստաբան Թամար Թեդլիաշվիլին համարում է, որ իր պաշտպանյալին պարտադիր անհրաժեշտ է բուժում: Դատախազությունը 21 տարեկանից ցածր երիտասարդին մեղադրում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 11 տարի ժամկետով:

Մեղադրյալն ինքը մասամբ իրեն մեղավոր է ճանաչում: Նա արդեն ցուցմունք է տվել հետաքննությանը: Նրա հարցաքննությունը որոշ ժամանակ հնարավոր չէր՝ ծանր հոգեբանական վիճակի պատճառով: Դատավարությունը սկսվելու է օգոստոսի 20-ին:
| Print |