Նորություններ
Հաշմանդամ կինը հարևանին մեղադրում է սեռական բռնության մեջ
Կախեթիում, Գուրջաանիի քաղաքապետարանում, հաշմանդամություն ունեցող 33-ամյա կինը հարեւանին մեղադրում է սեռական բռնության մեջ, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Կինը, ով այս պարագայում կրում է տուժողի կարգավիճակ, պատմում է, որ մի քանի ամիս առաջ հարբած համագյուղացին իրեն այցելել է տանը և նրան բռնի ուժով տարել իր տուն, որտեղ փորձել է բռնաբարել և վնասվածքներ է հասցրել դեմքին:

«Ես օգնություն խնդրեցի մորիցս, լսելով իմ գոռոցը, մայրս զանգահարեց ոստիկանություն: Նրան տեղում ձերբակալեցին: Այս մարդը միշտ գալիս էր մեզ մոտ երբ հարբած էր և իրեն ոչ ադեկվատ էր պահում»:

Ըստ տեղեկությունների՝ տուժողը հետազոտվել է: Նրա շահերը պաշտպանում է «Մարդու իրավունքների կենտրոնի» փաստաբանը: Լիա Խուրոշվիլին հաստատում է, որ մեղադրյալը քաջատեղյակ էր կնոջ հաշմանդամության մասին, և որ նրա նկատմամբ նմանատիպ վերաբերմունքը էլ ավելի դաժան է, բայց հարևանը պաշտպանելու փոխարեն, անձամբ է բռնություն գործադրել:

Մեղադրյալի դիրքորոշումը դեռևս անհայտ է: Նրա փաստաբան՝ Իրակլի Ուտիաշվիլին միայն ասում է, որ գործը վերաբերում է բռնության փորձին, այլ ոչ թե բռնաբարությանը:
| Print |