Նորություններ
Նինոծմինդացի դեռահասը խեղդվել է Փարվանա լճում
Նինոծմինդայում՝ Փարվանա լճում դեռահասը ջրահեղձ է եղել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում: Տեղեկությունը տարածում է Նոր ռադիոկայանը: 

Ըստ առկա տեղեկության, 17-ամյա Վ.Տ.-ն գնացել է լիճ լողալու և չի կարողացել ափ դուրս գալ:

Մարմինը լճից դուրս են բերել ջրասույզները: Հայտնի է, որ մահացածը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի բնակիչ է:

Դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնել:
| Print |