Նորություններ
Մոտ 50 ահազանգ. Հորդառատ անձրևի հետևանքները
Մայրաքաղաքում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ իրավիճակների ծառայությունը ստացել է 40-ից ավել ահազանգ:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնեցին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, բոլոր հաղորդագրություններին արձագանքել են:

Հորդառատ անձրևը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում և նրա շրջակայքում: Անձրևի պատճառով մի քանի փողոցներ հեղեղվել են, քաղաքացիները տեղաշարժման խնդիրներ են ունեցել, ինչպես նաև որոշ քաղաքացիների մոտ հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերը:
| Print |