Նորություններ
Ջավախքում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 1000-ից ավել երկրաշարժ
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների համաձայն, Ջավախքում վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի է ունեցել 1115 երկրաշարժ:

Գործակալության տնօրեն՝ Թեա Գոդոլաձեն նշում է, որ Ջավախեթին սեյսմիկ ակտիվ շրջան է, իսկ Հունիսի մեկից հուլիսի ութն ընկած ժամանակահատվածում,Ջավախեթիի լեռնաշղթայում 1,115 թույլ երկրաշարժ է եղել: 

Հուլիսի ութին, Դմանիսի քաղաքից 26 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Սամեբա գյուղի մոտակայքում 3-4 բալ ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցվել: 

Գործակալությունից պարզաբանում են, որ Ջավախքում հանգած հրաբուխներ կան, ու մասնագետների համար զարմանալի չէ, որ տեղանքում պարբերաբար մագմատիկ ակտիվություն է նկատվում: Ըստ սեյսմիկ ծառայության` տեղանքն անդադար հետազոտվում է:
| Print |