Նորություններ
Վրաստանում պատրաստվում են համաճարակային իրավիճակի վատթարացմանը
Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 1 600 նոր դեպք և 13 մահ: Անցյալ շաբաթ նման միտում կար, ինչը հստակ ցույց է տալիս, որ սահմանափակումների նման մեղմացումը և շարժունակության բարձրացումը հանգեցրել են վարակի տարածմանը, – Վրաստանի Առաջին ալիքին ասաց առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Ըստ նրա, Վրաստանում դելտա շտամի 72 դեպք է հաստատվել լաբորատոր պայմաններում:

«Վերջին շրջանում մեզ համար հատկապես ուշագրավ էր մանկական մահճակալների պահանջարկը: Նախորդ ալիքների ժամանակահատվածներից ոչ մեկում նման բան չի եղել, և մանկաբուժական մահճակալները միշտ դատարկ են եղել, և վերջերս ստիպված ենք եղել ավելացնել մանկաբուժական մահճակալներ նույնպես: Այս փուլի համար մոբիլիզացվել է 5500 մահճակալ, և շաբաթվա ընթացքում մահճակալների քանակը կավելացվի այնպես, որ մահճակալների ֆոնդը հասցվի վեց հազար մահճակալների, որպեսզի երբ հոսպիտալացման անհրաժեշտություն լինի, հիվանդանոցային հատվածը լինի: Հատկանշական է, որ դեպքերը շատանում են, և մեզ առավելագույն ջանքեր են պետք: Հիմնական լուծումը արագ պատվաստումների ծրագիրն ու անձնական պաշտպանության միջոցներն են: Նաև աշխատանքներ են տարվում մի շարք ոչ պարտադիր ժամանցային միջոցառումներն ինչ-որ կերպ սահմանափակելու համար, ինչպիսիք են ամառային ճամբարները, մանկական հավաքույթները: Դեպքերի թվի աճ կա, հատկապես երեխաների շրջանում», – ասաց Գաբունիան:
| Print |