Նորություններ
Ախալքալաքում մահացել է SJGC գազաբաշխիչ ընկերության էլեկտրագործը
SJGC գազաբաշխիչ ընկերության 80-ամյա էլեկտրագործն այսօր մահացել է իր պարտականությունները կատարելու ընթացքում, նա հոսանքահարվել է: 

Մահացածը ընկերությանը ծառայում էր շենքի ներսում, բայց, ըստ Jnews-ի, նա առավոտյան աշխատել է շենքից դուրս: Նա բարձրացել է էլեկտրական սյան վրա՝ դեպի բաշխիչ վահանակը:

Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգիրքի 240 պրիմա հոդվածի երկրորդ մասով։

Հոդված 240․ Էլեկտրական կամ ջերմային էլեկտրակայանի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտի տեղադրման, նախագծման, կառուցման կամ շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի կամ այլ ծանր հետևանքների։

Պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով, պաշտոնավարելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
| Print |