Նորություններ
Թուրքիայում կոչ են արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել ռուս զբոսաշրջիկների նկատմամբ
Թուրքիայի ինֆեկցիոնիստների միության ղեկավար Մեհմեթ Ջեյհանը ռուս զբոսաշրջիկների նկատմամբ միջոցառումները խստացնելու կոչ է արել։

Նախօրեին առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան կոչ էր արել վերադառնալ խիստ սահմանափակող միջոցների, քանի որ հուլիսի սկզբից ի վեր կորոնավիրուսով հիվանդների օրական աճը եռապատկվել է: Մի կողմից պետք է պատվաստվել, մյուս կողմից ՝ պետությունը պարտավոր է սահմանափակումներ մտցնել, իսկ բնակչությունը՝ պահպանել անվտանգության միջոցները։ Ռուսաստանցի զբոսաշրջիկների նկատմամբ պետք է ավելի խիստ միջոցներ կիրառել, գրել է Ջեյհանը։

Հունիսի 22-ից սկսվել են Ռուսաստանից Թուրքիա կանոնավոր և չարթերային չվերթները: Ըստ մուտքի պայմանների՝ չպատվաստված զբոսաշրջիկները պետք է բացասական PCR թեստ ներկայացնեն, որը պետք է արվի ժամանումից 72 ժամ առաջ, պատվաստվածները պետք է համապատասխան վկայական ներկայացնեն պատվաստանյութի երկու բաղադրիչը ստանալու վերաբերյալ։ Հավաստագիրը պետք է լինի անգլերեն և պարունակի անձնագրի տվյալները։
| Print |