Նորություններ
Սպասվող վտանգն ու ենթադրյալ սահմանափակումները
Վրաստանում հնարավոր է կրկին արգելքներ սահմանվեն, այս հավանականությունը չեն բացառում մասնագետները:  Համաճարակաբաններն նշում են, որ այս շաբաթը որոշիչ է, քանի որ ուշադիր հետևելու են պատվաստումների տեմպերին և վարակների քանակին:

Նոր արգելքներից խուսափելու ելքը` ավելի շատ պատվաստված մարդիկ, դիմակի օգտագործում` հատկապես փակ տարածքներում, մարդաշատ վայրերից, հարսանիքներից, խնջույքներից, մասսայական այլ միջոցառումներից խուսափում:

Կարելի է ասել, որ այսօր մենք ունենք երրորդ ալիքի հետագա զարգացում, կամ եթե ուզում եք անվանեք չորրորդ ալիքի սկիզբ, – այս մասին խոսելով երկրում համավարակաբանական իրավիճակի մասին, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
| Print |