Տղամարդը, ում մոտ ախտորոշել էին Կոնգո-Ղրիմի տենդը, մահացել է
Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին Կոնգո-Ղրիմի վարակը: Մկանային ցավեր, բարձր ջերմություն, արյունահոսություն քթից, բերանից և ականջներից: Այս պատճառով բժիշկների մոտ առաջացել էր կասկած և նրան տեղափոխել էին Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոց:
Թբիլիսիում պարզվեց, որ նա հիվանդ է ոչ թե Կոնգո-Ղրիմի, որը սուր վարակիչ հիվանդություն է և փոխանցվում է տզի խայթոցների միջոցով, այլ լեյկեմիա հիվանդությամբ: Մի քանի օր նա գտնվում էր վերակենդանացման բաժնում:
Կոնգո-Ղրիմի ախտանշանով Ախալցիխեից տղամարդուն տեղափոխել են Թբիլիսի