«Ադրբեջանը ցեղ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իսկ Ալիևը լողում է փողի մեջ»․ թուրքական հեռուստաալիքը տուգանվել է Ադրբեջանի հասցեին քննադատության համար
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը Halk TV հեռուստաալիքին տուգանել է լրագրող Լևենթ Գյուլթեքինի` Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատությունների համար, գրում է թուրքական Bianet լրատվական գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը Halk TV ընդդիմադիր հեռուստաալիքին տուգանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտությունների ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին լրագրողի արտահայտությունների համար:
«Արդյոք Ադրբեջանն իսկապես պետությո՞ւն է։ Այն ցեղ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, օրենք չկա, ավտորիտար կառավարում է, ընտրություններ չկան։ Նրանք լողում են փողի մեջ։ Դուք մինչև հիմա չեք կարողացել լիարժեք պետություն ստեղծել»,- ասել է նա հաղորդման ժամանակ։
Թուրքական խորհուրդը հեռուստաալիքին տուգանել է «Ադրբեջանին և Ալիևին նվաստացնելու, նսեմացնելու և զրպարտելու» համար։