Նորություններ
«Առյուծն առյուծ է, աղջիկ թե տղա». ծնունդով Ջավախքցի հերոսուհին
Նարինե Տեպիկյանը ծնվել է Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում, միջնակարգ կրթությունը ստացել է Ժդանովականում որտեղ էլ ապրել է երկար տարիներ, այնուհետեւ տեղափոխվել է ՀՀ Գյումրի քաղաք, ու որոշել ծառայել հայրենիքին դառնալով զինվոր։

2005 թվականից ծառայել է գյումրիի ՀՀ ՊՆ 53661 զորամասում: 2020 -ին տեղափոխվել է ՀՀ ՊՆ 58831 զորամաս՝ Նախիջևանի Երասխի դիրքերը որպես հրամանատար -խոհարար։

Նարինեի հետ զրուցելիս նա պատմեց, որ ամեն անգամ դիրքեր գնալուց պարտադիր մասնակցում է կրակային վարժանքների այնուհետև զենքով ու զինվորականին համապատասխան հագուստով բարձրանում է դիրքեր։ Nor.ge

Մեր այն հարցին թե մինչև երբ պետք է ծառայի զինված ուժերում Նարինեն Հայուհուն վայել հպարտությամբ պատասխանեց.

«Հպարտ եմ միշտ պատրաստ եմ եվ խոնհարվում եմ հանուն հայրենիքիս: Հպարտությամբ ծառայում եմ արդեն 15 տարի և կծառայեմ մինչև լինեմ 55 տարեկան։ Եթե զինվոր՝ ուրեմն մահ կամ ազատություն»։

Նարինեն նաև նշեց որ իր կարգախոսն է ՝ առյուծն առյուծ է , աղջիկ թե տղա։

Հարկ է նշել, որ Նարինեի եղբոր տղան՝ Սեդրակ Տեպիկյանը նույնպես զինծառայող է եւ այս պահին գտնվում է Ջեբրայիլում, մարտեր մղելով առաջնագծում: Նշենք նաեւ, որ Սեդրակ Տեպիկյանը ճակատագրի բերումով կրկին Ժդանովականից՝ մայոր Ալբերտ Անտանոսյանի զինվորներից է:

Ալբերտ Անտանոսյանը ծնվել է Ժդանովականում: Ավարտել է Ժդանովականի միջնակարգ դպրոցը, որից հետո ուսումը շարունակել ՀՀ-ում ընդունվելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Լավ սովորելու արդյունքում Ալբերտը այսօր մայորի կոչումով մարտընչում է առաջնագծում: Ալբերտի ծնողները ապրում են Ժդանովականում:

Սեդրակն էլ պաշտում է օրինակելի մայորին:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.