Նորություններ
Երբ մեր երկու հարևանները սպանում են իրար, Վրաստանը ոչ թե դեր, այլ պարտավորություն ունի. Գվարիշվիլի
«Ստեղծված իրավիճակում, երբ մեր երկու հարևանները սպանում են իրար, Վրաստանը ոչ թե դեր, այլ պարտավորություն ունի. պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվություն` որպես խաղաղարար: Ոչ միայն արտահայտվել ու ինչ-որ ցանկություններ հղել, այլ պետք է մեր զորքերն ուղարկել, ստիպել երկու կողմին էլ` դադարեցնել իրար սպանելը»:

Այս կարծիքին է վրաց ռազմական փորձագետ Ալեքսանդր Գվարիշվիլին: Ըստ նրա` Վրաստանի խաղաղապահ զորքը ընդունելի տարբերակ է հակամարտող երկու երկրի համար էլ, ոչ ռուսական, ոչ էլ թուրքական բանակն է: Եթե Վրաստանն իր տղաներին Աֆղանստան ու Հարավսլավիա է ուղարկում, ինչու նրանց չուղարկել մեր հարևանների մոտ, որտեղ երկու կողմից էլ մեր եղբայրներն են զոհվում` հարց է տալիս փորձագետը: Ալիք Մեդիա

Ռազմական փորձագետն ակնարկում է` 2 երկրի նկատմամբ էլ Վրաստանը լծակներ ունի: Ադրբեջանի դեպքում նավթն է, Հայաստանի դեպքում` ճանապարհը: Կոչերի ժամանակն ավարտվել է, դրանք օգուտ չբերեցին: Պետք է ամեն կերպ ստիպել` դադարեցնել կրակը: Պաշտոնական հրավերը բավարար չէ կողմերին բանակցության սեղանին բերելու համար: Գործնական քայլերին դիմելուն իր հերթին պանդեմիան ու Վրաստանի խորհրդարանական ընտրություններն էլ են խանգարում, ենթադրում է Գվարիշվիլին:

Ըստ նրա` Վրաստանը դեռևս չի գիտակցում իր՝ տարածաշրջանային առաջնորդի պատասխանատվությունը, իսկ այդ պատասխանատվությունը ստանձնելուն այլընտրանք չկա:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.