SSSS


Նորություններ
Վրաստանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. ցույցի դրդապատճառ
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը գրեթե ավարտվում է, և ընդդիմությունը դեռևս երեկ հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները:

Այսօր ընտրական շեմը հաղթահարած մի շարք կուսակցություններ հանդիպել են «Լեյբորիստական» կուսակցության գրասենյակում և քննարկել ընդդիմության հետագա քայլերը:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ ընտրությունների նվազագույն շեմը հաղթահարած «Միացյալ ազգային շարժում- միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Լելո», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Ստրատեգիա Աղմաշենեբելի» և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից:

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ՝ որոշ կուսակցություններ առավելագույնը 1 օր են խնդրել վերջնական որոշում կայացնելու համար, սակայն նրա խոսքով՝ հիմնական մասը կողմ է մանդատներից հրաժարվելուն:

Այս պահին Թբիլիսիում խորհրդարանի դիմաց մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիան:

Ժամը 16:30-ի դրությամբ ԿԸՀ-ն հաշվարկել է ընտրատեղամասերի 97,09 տոկոսի ձայները և առաջատարը «Վրացական երազանքն» է՝ 48,05 տոկոսով, երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժում- միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» դաշինքը՝ 27,07 տոկոսով: «Եվրոպական Վրաստանը» երրորդն է՝ 3,79 տոկոսով: Ըստ հաշվարկների՝ անցողիկ շեմը հաղթահարել են ևս 6 կուսակցություն: Ալիք Մեդիա
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.