Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է և հասել 43-ի (Տեսանյութ)
Փրկարարները շարունակում են աշխատանքներ իրականացնել Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Թուրքիայի արևմուտքում հոկտեմբերի 30–ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությանը:
«Վերջին տվյալներով ՝ տուժել է 896 քաղաքացի»,–ասված է հաղորդագրության մեջ։
Իզմիրում փրկարարները աշխատում են 9 ավերված շենքերի փլատակներում:
Հիշեցնենք, որ 6,6 մագնիտուդով երկրաշարժը Թուրքիայում գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։
Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։