Ջավախքի ևս մեկ զավակ զոհվել է Արցախում
Ջավախքի Փոգա գյուղից ազատամարտիկ Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում ընթացող պատերազմի ընթացքում: Այս մասին հայտնում է «Ջավախք մեդիան»։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում հայրենի հողը պաշտպանելիս Արցախում զոհվել են արմատներով ջավախքցի բազմաթիվ զինծառայողներ ու կամավորականներ:
Այս պատերազմի ընթացքում ջավախքցիներն աչքի են ընկնում նաև իրենց հերոսությամբ։
Ավելի վաղ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել էր Հայրենիքի շքանշանով: Գարեգին Պողոսյանը ծնվել և հասակ է առել Ջավախքի Խավեթ գյուղում։