Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան (ՏԵսանյութ)
Մենք պետք է վերարժեւորենք, թե ինչպես եքն օգտագործել վերջին 2,5 տարին, բայց նաեւ պետք է վերարժեւորենք, թե ինչպես ենք օգտագործել վերջին 30 տարին: Այս մասին, նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ատորև ներկայացնում ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցը՝ ուղղված վարչապետին։
Վ. Ենգիբարյան. Այս օրերին շատ քննարկումներ ենք ունեցել, թե ինչպես են տարբեր երկրներ պատմության ընթացքում մեծ պարտություններից հետո իրենց պատմության մեջ շրջադարձ ապահովել և դառնալ աշխարհի լավագույն պետություններից...։ Մենք կարո՞ղ ենք իրատեսական համարել, որ այս շրջանում խաղաղություն կլինի, և այդ կորուստների ցավը վերածվի ցասման, մոտիվացիայի։
Ն. Փաշինյան. Մենք պետք է ընդհանրապես վերարժևորենք մեր երեսուն տարվա անկախությունը, և պետք է արժևորենք այն, թե ինչպես ենք օգտագործել ժամանակը։ Մենք պետք է վերարժևորենք նաև, թե ինչպես ենք վերջին 2.5 տարին օգտագործել։
Մենք պետք է այս հարցերի պատասխանները գտնենք։ Վերջին երեսուն տարում մենք ապրել ենք հետևյալ տրամաբանությամբ՝ պատերազմի բացառում և ոչ մի թիզ հող թշնամում։ Չենք էլ նկատել, որ այս երկուսի մեջ հակասություն կա. մենք պետք է ընտրություն կատարենք և կենտրոնանանք այդ ընտրության վրա։ Վերջին 2.5 տարում մենք այդ ընտրությունը կատարել ենք, գուցե վատ ընտրություն ենք կատարել, գուցե չենք հասկացել, որ չենք հասցնելու այդ ընտրությունը կատարելու վրա բավարար աշխատանք իրականացնել։ Բայց ես այդ ընտրությունը կատարել եմ, և այդ ընտրության մեջ պարտվել եմ, անձամբ կրում է դրա ողջ պատասխանատվությունը։ Բայց վերջին երեսուն տարում այդ չընտրությունը ո՞նց էր...
Մենք պետք է վերանայենք հայրենասիրության այն մոդելը, որ դրված է եղել մեր գիտակցության մեջ։ Փողը տամ բանակից ազատվեմ, բայց խմեմ մեր բանակի կենացը, մեր նահատակների կենացը։ Բա մենք սրա մասին չե՞նք մտածելու...
Այո, հանրությունն այսօր ինձնից պատասխան ունի պահանջելու, բայց ես էլ ունեմ պատասխան պահանջելու շատ-շատերից։ Մենք մսխել ենք մեր երեսուն տարին, կարող է՝ 2.5 տարին էլ ենք մսխել, բայց 2.5 տարին երեսուն տարի չէ։
... Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել։ Եթե Շուշին ծախել են, ծախել են վերջին երեսուն տարվա ընթացքում։ Որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչո՞ւ էր էդ վիճակում։ Երեսուն տարի ամբողջ հայ էլիտան համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, և ԼՂ նախագահն իրավունք չունի այդտեղ միջոցառում անելու։ Այդտեղ է հանձնվել Շուշին։
Նյութի աղբյուր՝ panorama.am