SSSS


Նորություններ
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել
Սամցխե-Ջավախքում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել  է կորոնավիրուսի 62 նոր դեպք: 

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 801 նոր դեպք,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալների մասին:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 3 801 դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում կորոնավիրուսի գրանցված դեպքերը կազմում են 118 690:

Ինչ վերաբերում է ապաքինվածների տեսանկյունից դրական դինամիկային, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 200 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 98 781:

Ցավոք, վերջին 24 ժամում մահացել է 39 պացիենտ: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք 1 124 մահվան դեպք»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Նրա խոսքով, այսօր արձանագրված վարակման 3 801 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 293 դեպք, Աջարիայում՝ 475, Իմերեթիում 793, Քվեմո Քարթլիում՝ 270, Շիդա Քարթլիում՝ 232, Գուրիայում՝ 80, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 371, Կախեթիում՝ 129, Մցխեթա-Մթիանեթիում՝ 70, Սամցխե-Ջավախեթիում՝ 62, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 26:

«Այս փուլում երկրում կա 18 759 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 165 մարդ, այդ թվում՝ 2 728-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 000-ը՝ Աջարիայում, 1 215-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 986 ծանր հիվանդ, այդ թվում՝ 461-ը Թբիլիսիում, 155-ը՝ Աջարիայում, 219-ը՝ Իմերեթիում: Այստեղից 452-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 188-ը Թբիլիսիում, 139-ը՝ Աջարիայում, 42-ը՝ Իմերեթիում:

3 920 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 2 154-ը՝ Աջարիայում,1200-ը՝ Թբիլիսիում, 265-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 8 674 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 2 037 մարդ, այդ թվում 412-ը՝ Թբիլիսիում, 1 035-ը՝ Աջարիայում, 33-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 18 029 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 53 516 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 17 841 մարդ, Աջարիայում 14 605, Իմերեթիում 4 782»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.