Նորություններ
«Ձեթ էինք գտել ու բրինձ...». տղաներն Արցախի նախագահին պատմել են` ինչ են կերել 15 օր
Հոկտեմբերի 12–ից շրջափակման մեջ հայտնված 6 ընկերներով ամեն ինչ արել են ողջ մնալու համար ու ողջ ընթացքում ձեռքի տակ միայն բրինձ են ունեցել և կերել։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել են ավելի քան 70 օր անհետ կորած համարվող և թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում գտնված 6 զինծառայողներին, հետաքրքրվել տղաների առողջությամբ։

Տղաները Հարությունյանի հետ զրույցում նշել են, որ արդեն ապաքինվում են, դե իսկ բոլոր հարազատները գիտեն հրաշալի նորության մասին։

Նախագահի հարցին, որ գյուղից դուրս էիք եկել, ի՞նչ էիք ուտում, տղաները ժպիտով են պատասխանում։

«Գյուղերից մեկի տներից ինչքան հնարավոր էր` բրինձ էինք հավաքել, 5 լիտրանոց ձեթ էինք գտել ու 10 օրվա համար բրինձ եփել, որը կերանք մոտ 15 օրում »,–պատմեց զինվորներից մեկը։

Նախագահը ճշտելու համար հարցրեց` ստացվում է` հիմնականում բրինձ եք կերե՞լ։

«Ոչ թե հիմնականում, այլ միայն բրինձ ենք կերել»,–ասաց զինծառայողներից մեկը։

Նախագահը խոստացավ, որ տղաները կստանան անհրաժեշտ բուժօգնություն` որ երկրում էլ պետք լինի։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ անհետ կորած զինծառայողներից 6–ին ողջ են գտել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։

Ստեփանակերտի հիվանդանոցի մոտ տղաներին դիմավորեցին Արցախի նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.