Նորություններ
Գազի և էլեկտրաէներգիայի սուբսիդավարումը չի հասնում բարձրալեռ Ջավախք
Ախալքալաքի բնակիչները կարծում են, որ կոմունալ ծառայությունների սուբսիդավորման համար սահմանված ծախսերի առավելագույն շեմը չափազանց ցածր է: Լեռնաշխարհի խիստ եղանակային պայմաններում մարդիկ ավելի շատ են սպառում գազն ու էլեկտրականությունը: Սակայն, կոմունալ ծառայությունների սուբսիդավորման ծրագրի վերանայում չի ակնկալվում:

Եթե Ջավախքում ընտանիքը ծախսում է ավելի քան 200 խոր/մ գազ և 200 կՎտ էլեկտրաէներգիա, դա չի նշանակում, որ նա ապահովված է: Պարզապես բարձրալեռ Ջավախքում համեմատաբար ցածր ջերմաստիճանի պատճառով ավելի շատ վառելիք և էներգիա է հարկավոր: Ջեռուցման շրջանը տևում է 9 ամիս: Երբեմն ցուրտը հասնում է -28 աստիճանի:

Ջեռուցման շրջանում միջին վիճակագրական ընտանիքը սպառում է շուրջ 300 խորանարդ մետր գազ:

Ախալքալաքի բնակչությունը, իմանալով պետության կողմից տրամադրվող արտոնությունների մասին, շատ ուրախացավ, սակայն շուտով հասկանալով, որ խիստ կլիմայական պայմանների պատճառով չեն կարող օգտվել այդ արտոնություններից, մարդիկ վրդովվեցին և անարդար են համարում, որ կորոնավիրուսից տուժում է ամբողջ երկիրը, իսկ կոմունալ նպաստներից միայն մի քանիսը կարող են օգտվել:

«Նախորդ անգամ մեզ այս արտոնությունները չվերաբերեցին՝ ոչ էլեկտրաէներգիայի, ոչ էլ գազի: Մենք մեր տանը փոքր երեխաներ ունենք, նպաստ ստանալու համար չենք կարող խնայողաբար սպառել: Մեզ մոտ ձմեռը ցրտաշունչ է, մենք նույնիսկ մայիսին նպաստ չստացանք: Ես կարծում եմ, որ դա անարդար է, չնայած այս պահին ես աշխատում եմ, թեև նման իրավիճակում շատ դժվար է », – ասում է քաղաքի բնակիչներից մեկը՝ Մարաբյանը:

Ախալքալաք քաղաքի մեկ այլ բնակիչ էլ պատմում է, որ իրենք ամեն օր հետևում են հաշվիչին, որպեսզի չհատեն թույլատրելի 200 խորանարդ մետրը և կարողանան արտոնությունից օգտվել:

«Մենք մեծահասակներս կարող ենք մեզ թույլ տալ խնայել ջեռուցման վրա, մենք օգտվել ենք պետական նպաստից, բայց կարծում եմ, որ եթե սա պետության կողմից օգնություն է, ապա եթե ոչ բոլորը, գոնե բնակչության կեսը պետք է օգտվի դրանից», – ասում է բնակիչներից մեկը:

Նինո Ինասարիձեն ասում է, որ որքան էլ նա ջանում է, միևնույն է չի կարողանում արտոնությունից օգտվել, և կարծում է, որ ձմռանը մեր տարածաշրջանում դժվար է այս ծրագրից օգտվել:

«Նոյեմբերին, պատահաբար, էլեկտրաէներգիայի արտոնության տակ ընկա, 2 կՎտ պակաս էի սպառել նորմայից, իսկ գազի նպաստից չկարողացա օգտվել: Արդեն քանի անգամ է օգնություն են տրամադրում, իսկ ես երբեք չեմ օգտվել: Կարծում եմ, որ մեր շրջանում շատ քչերն են օգտվում դրանից, այս տարվա նոյեմբերին տաք էր, և շատերն օգտվեցին արտոնությունից, բայց այս ամիս նրանց թիվը կնվազի: Չնայած ես աշխատում եմ, չեմ փակվել, բայց մարդիկ չեն գալիս, նրանք մնում են տանը, օգնությունը չէր խանգարի », – ասում է Նինո Ինասարիձեն:

«Ավելի լավ կլիներ, որ որոշակի գումար պետությունը վճարեր, մնացածը՝ բնակիչները: Էլեկտրաէներգիան և գազը տնտեսելով նոյեմբերին օգտվեցի արտոնություններից, բայց դեկտեմբերին ցուրտ է, հնարավոր չէ տնտեսել: Տանը երեխաներ կան, եթե դպրոց հաճախեին, ցերեկը կարող էինք ջեռուցումն անջատել, բայց երեխաներն առցանց են սովորում տանից», – ասում է քաղաքի բնակիչը՝ Կարինեն:

JNEWS- ը պարզելու համար, թե արդյո՞ք նախատեսվում են բարձրալեռ շրջանների համար բացառություններ, զանգահարեց կառավարության թեժ գիծ:

Մեզ պատասխանեցին հետևյալը.

«Այս որոշումը վերաբերում է Վրաստանի ողջ բնակչությանը, որը սպառում է մինչև 200 խոր.մ գազ և 200 կՎտ էլեկտրաէներգիա: Առանձին որևէ բան բարձրալեռ շրջանների համար նախատեսված չէ»:

2020 թվականի նոյեմբերին, Ախալքալաքում, գազի սուբսիդավորման հնարավորություններից օգտվեց բաժանորդների 58% -ը, իսկ էլեկտրաէներգիայի սուբսիդիավորումից օգտվեց Ջավախքի բաժանորդների 62% -ը: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ սուբսիդիաներից օգտվողների թիվը սուբսիդավորման մնացած ամիսներին կտրուկ կնվազի, քանի որ ցրտերը նույնպես սկսվել են:

Ջավախքի բնակիչներին մնում է դողը սրտերում սպասել գազի և հոսանքի անդորրագրերին, ինչպես նաև տնտեսելու մեթոդներ ու միջոցներ փնտրել:

Jnews.ge
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.