Նորություններ
225 մլն լարի ընտրությունների համար
Վերջին 12 տարիների ընթացքում Վրաստանում քաղաքական կուսակցություններն ընտրությունների վրա ծախսել են 225 միլիոն լարի (գրեթե 70 միլիոն դոլար), որից 134 միլիոն լարին (ավելի քան 41 միլիոն դոլար կամ 59 տոկոսը) գովազդային ծախսերն են: Այս մասին ասվում է «Transparency International – Georgia» (TI – Georgia) հասարակական կազմակերպության զեկույցում: Աղբյուր՝ Jnews.ge

2008-2020 թվականների ընթացքում Վրաստանում անցկացվել է տաս ընտրություն: Ամենաթանկը վերջին խորհրդարանական ընտրություններն էին: Կուսակցությունները 29.1 միլիոն լարի (8.9 միլիոն դոլար) ծախսել են միայն նախընտրական գովազդի վրա: Այս գումարից ավելի քան 41%-ը բաժին է ընկնում իշխող «Վրացական երազանքին»՝ 12 մլն լարի (3,6 մլն դոլար): 2013-ի նախագահական ընտրություններում ծախսերը ամենաքիչն էին։ Գովազդի վրա ծախսվել էր ընդամենը 3,8 մլն լարի (1,1 մլն դոլար):

Ըստ ուսումնասիրության, հաշվետու ժամանակահատվածում իշխող թիմի կուսակցությունները և նրանց կողմից աջակցվող թեկնածուներն ամենաշատ գումարն են ծախսել նախընտրական գովազդի վրա՝ 98 միլիոն լարի (ավելի քան 30 միլիոն դոլար): Սա կազմում է քաղաքական սուբյեկտների գովազդային ընդհանուր ծախսերի 73%-ը:

Շատ հաճախ կուսակցությունները նախընտրում են հեռուստագովազդը: 2008-2020 թվականներին դրա վրա ծախսվել է ավելի քան 79 միլիոն լարի (24,2 միլիոն դոլար կամ գովազդային բոլոր ծախսերի 59%-ը): Գովազդը համացանցում տարեցտարի ավելի ու ավելի տարածելի է դառնում: Եթե ​​2018-ին ընտրական սուբյեկտները համացանցում իրենց գովազդները տեղադրելու համար վճարել էին ընդամենը 50 հազար լարի (15,3 հազար դոլար), ապա 2019-ին այդ ծախսերը գերազանցել էին 800 հազար լարին (245,1 հազար դոլար), իսկ 2020-ին` 3 միլիոն լարին (919,4 հազար դոլար):
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.