«Երկու տարի է, ինչ Ռուսաստան գնալ չենք կարող, երեխաներս սոված-ծարավ են մնացել»,- Ջավախքի բնակիչներ
Ջավախքում, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղը գտնվում է քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա: Տեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և կարտոֆիլի աճեցմամբ: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1 940 մ բարձրության վրա:
Լեզվի խոչընդոտը, ապրանքի վաճառքի խնդիրները, հին ճանապարհը, գործազրկությունը – սա այն խնդիրների փոքր ցանկն է, որոնց պատճառով առավել մտահոգված են Մեծ Խանչալի բնակիչները:
Այն դեպքում, երբ տարածաշրջանում իրականացվել են ճանապարհների վերականգնման մի շարք ծրագրեր, Մեծ Խանչալիի ներքին ճանապարհը դեռ կարգավորված չէ: Տեղացիների խոսքով, նախագիծը, որը նախատեսում էր վերականգնել կենտրոնական և ներքին ճանապարհները, սկսվել է 2020 թվականին, սակայն աշխատանքները շուտով դադարեցվել են:
«Ինչպես մեզ տեղեկացրին, ճանապարհի նորոգումը կվերսկսվի գարնանը, բայց մենք հստակ չգիտենք», - ասաց Սերյոժա Ֆլիկյանը:
Մեծ Խանչալիի բնակչությունը որպես հիմնական խնդիր նշում է անասնապահության և գյուղատնտեսական ապրանքների վաճառքը: Ըստ տեղացիների, Չնայած գյուղացու անձնուրաց աշխատանքին, նրանց արտադրանքը բավականին ցածր գին ունի:
«Պարարտանյութերի, սերմացու կարտոֆիլի կամ այլ ապրանքի ծախսերը շատ-շատ են: Հավաքում ենք կարտոֆիլը, բայց գին չունի, ինչպե՞ս գոյատևենք»,- ասում է Գիորգի Վարդապետյան:
Ջավախքի մյուս գյուղերի նման, Մեծ Խանչալիի բնակչության մեծ մասը արտագնա աշխատանքների էր մեկնում հարևան պետություն: Նրանց եկամուտի հիմնական աղբյուրը հենց այս ճանապարհով աշխատած գումարն էր:
«Երկրորդ տարին է, ինչ Ռուսաստան գնալ չենք կարող և գործազուրկ ենք մնացել: Երեխաներս ու ընտանիքս սոված-ծարավ են մնացել, այստեղ էլ գործ չկա, որ աշխատեմ գոնե մի կտոր հացի գինը»,- ասում է Արամայից Արզումյանը:
Վրացերեն լեզվին տիրապետում է տեղացիների միայն մի մասը, քանի որ մեծ մասամբ լեզվական բարիերը և ուսումնասիրման հարցը դեռևս խոչընդոտված է, ինչը Ջավախքի ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիրներից մեկն է:
«Ժվանիայի դպրոցը կա, ուսուցիչները գալիս, սովորեցնում են, սակայն շատ քչերն են կարող գնալ և սովորել»,- պատմում է Արամայից Արզումյանը
Մեծ Խանչալիի խնդիրների մասին տեղյակ են Նինոծմինդայի մունիցիպալիտետի ինքնավարությունում: Քաղաքապետի տեղակալի՝ Արտավազդ Տոնոյանի խոսքով, 2021 թվականին քաղաքապետարանը ծրագրում է իրականացնել բազմաթիվ նշանակավոր նախագծեր, այդ թվում է նաև ճանապարհների վերանորոգումը:
«Ծրագրերի համար տենդեր էինք հայտարարել, տեսնենք ինչ կլինի, ով կհաղթի տենդերն ու համաձայն դրա, գումարն էլ կսահմանենք: Մենք պաշտոնապես, հունվարի 18-ին կսկսենք աշխատել և այս հարցին կանդրադառնանք»,- մանրամասնում է Արտավազդ Տոնոյանը:
Փոխնախարարը «9-րդ ալիքի» հետ հեռախոսազրույցի ժամանակ բացատրում է, որ սահմանների փակումը և համաճարակը համաշխարհային խնդիր են և խնդրի լուծումը իր իրավասության մեջ չէ: Ըստ Արտավազդ Տոնոյանի, այս պարագայում նրանք, ովքեր չեն կարող Ռուսաստան մեկնել սեզոնային աշխատանքի, կարող են զբաղվել գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:
Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների, Մեծ Խանչալիում բնակվում էր 1605 մարդ, մինչդեռ 2014-ին նրանց թիվը նվազել էր ՝ կազմելով 1233: Գյուղական բնակչության 99,8% -ը ազգությամբ հայեր են:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: