Լարսը մնում է փակ
Երթևեկությունը Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ ձնահյուսի վտանգի պատճառով:
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի կողմից տարածված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի սահման) ճանապարհի Գուդաուրի (փոստային բաժանմունք, խաչի Լեռնանցք) հատվածում առկա է ձնահյուսի մեծ հավանականություն:
Այդ պատճառով արգելվում է երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: