SSSS


Նորություններ
Օրինական աշխատանք Գերմանիայում, Վրաստանի քաղաքացիների համար
Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուբերտ Քնիրշի հետ: Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` կողմերը խոսել են Գերմանիայում ժամանակավոր օրինական աշխատանքի հնարավորությունների մասին:

Նրանց խոսքով, Վրաստանի քաղաքացիները երեք ամիս կկարողանան ժամանակավոր օրինական աշխատանք ունենալ Գերմանիայի աշխատաշուկայում:

«Սեզոնային աշխատանքները Գերմանիայում կսկսվեն ապրիլի 1-ից: Գրանցումը հասանելի է փետրվարի 15-ից և կտևի ամբողջ տարվա ընթացքում: Աշխատանքը հնարավոր կլինի Գյուղատնտեսության ոլորտում: Աշխատանք փնտրողն առաջին անգամ գրանցվելու է գրանցման հատուկ պորտալում` http://workabroad.gov.ge/:

Սեզոնային աշխատանքի դիմողները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

• Պետք է լինի Վրաստանի քաղաքացի
• Տարիքը՝ 18-ից 60 տարեկան
• Նախքան Գերմանիա մեկնելը, երեք ամիս չի մեկնել Շենգենյան գոտի
• Ֆիզիկապես առողջ է
• Աշխատանքային փորձ ունի բերքահավաքում և մոտիվացված է
• Որևէ պատճառի (խախտման) բացակայություն, որը սահմանափակում է երկիր մուտք գործելը:
• Գերմաներենի կամ անգլերենի տարրական հաղորդակցման հմտություններ (խմբային աշխատանքի դեպքում անհրաժեշտ է, որ առնվազն մեկ անդամ պետք է կարողանա հաղորդակցվել գերմաներեն կամ անգլերեն լեզուներով): Լեզվի հմտությունների պահանջը որոշում է գործատուն», – պարզաբանել են Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունում:

«Զբաղվածության տևողությունը մեկից երեք ամիս է. Աշխատանքային օրերը՝ շաբաթական հինգից վեց օր, օրը` ութից տասը ժամ: Նվազագույն աշխատավարձը` ժամում 9.50 եվրո (հաշվեգրված), որտեղից հանվում են հարկերը, սննդի և բնակության ծախսերը:

Գրանցվելուց հետո, Զբաղվածության խթանման պետական ​​գործակալության աշխատակիցները, որոշակի թափուր աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում, կապվում են աշխատանք փնտրողների հետ: Սպասարկման կենտրոն ժամանելիս դիմողը պետք է ունենա էլեկտրոնային ID քարտ և (կամ) Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր:

Նրանց խոսքով, աշխատանք փնտրող անձանց զբաղվածության հետ կապված ծառայությունները լիովին անվճար են:
Գերմանիայում օրինական սեզոնային աշխատանքի մեկնելու ցանկություն ունեցող Վրաստանի քաղաքացիների գրանցումը սկսված է փետրվարի 15-ից:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.