SSSS


Նորություններ
Խոպանչու կորցրած գումարը
Արտագնա աշխատանքի բացակայության պատճառով Սամսար գյուղի, ինչպես նաև Ջավախքի մյուս գյուղերի բնակիչնեը, անցած տարի միջին հաշվարկով չկարողացան վաստակել 20 000-ական լարի։

Ախալքալաքի մունիցիպալիտետում եկամուտի հիմնական աղբյուր է հանդիսանում արտագնա աշխատանքը և գյուղատնտեսությունը (անասնապահություն և հողագործություն)։ Հարցումների արդյուքները ցույց են տալիս, որ 2019 թվակաին Փոքր Սամսարում տնտեսապես ակտիվ հասարակության 15,5%-ը արտասահմանոմ էր աշխատում, որը բավականին բարձր ցուցանիշ է, 59%-ը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, 22,5% եկամուտ էր ստանում այլ ոլորտներից (կրթություն, առևտուր, առողջապահություն), իսկ 3%-ն անգործ էր։ 2020 թվականին համաճարակով պայմանավորված արտագաղթի ցուցանիշը նվազեց՝ հասնելով 1%-ի: Այն մարդիկ, որոնք աշխատում էին այլ ոլորտներում, գործազրկության պատճառով սկսեցին զբաղվել գյուղատնտեսությամբ, այդ իսկ պատճառով գյուղատնտեսությամբ զբաղվողների քանակը աճեց է մինչև 81%-ի։

Չկարողանալով հատել սահմանը մարդիկ սկսեցին եկամտի այլ աղբյուրներ փնտրել, որոնցից ամենահարմար տարբերակը գյուղատնտեսությունն էր։

Հովհաննես Խաչատրյանը գյուղի տնտեսապես ակտիվ հասարակության 15,5%-ի մեջ է մտնում: 2019 թվականին նրա եկամուտը խոպանից կազմել է մոտավոր 30 000 լարի, գրեթե նույնքան ֆինանսական կորուստ է կրել 2020 թվականին:

«Անցած տարի խոպանից 30 000 լարի եկամուտ ունեի, այս տարի մինուս 30.000 է եկամուտս։ Իրավիճակին հարմարվելու համար որոշեցի գյուղատնտեսությամբ զբաղվել, կոնկրետ հողագործությամբ», – պատմում է Սամսար գյուղի 40-ամյա բնակիչը։

Վերջինս ցածր տոկոսով գյուղատնտեսական վարկ է ձևակերպել և 27 000 լարի արժողությամբ նոր տրակտոր է գնել, սակայն ստացած արդյունքը չի գերազանցել նույնիսկ նվազագույն սպասելիքները:

«2 հեկտար կարտոֆիլ էի ցանել, այն հույսով, որ եկամուտս կբավարարեցն վարկի մարմանը, բայց կարտոֆիլի գինը շատ ցածր է այս գների պայմաններում անհնար է հողագործությունից բավարար եկամուտ ստանալ։ Մարտ ամսին պետք է փակեմ վարկիս մի մասը, որը կազմում է 9 000 լարի, ստացած շահույթս չի բավականացնում, որպեսզի վարկս մարեմ։ Կարճ ասած, այնպես ստացվեց, որ տրակտոր գնեցի գյուղում մնալու համար, բայց վարկը պետք է մարեմ խոպանում աշխատելով», – պատմում է Հովհաննես Խաչատրյանը:

Լարիի արժեզրկման պատճառով մարդկանց ծախսերը 2019 թվականի համեմատ շատացել են, իսկ միայն գյուղատնտեսությունից ստացած եկամուտը չի բավարարում: Ըստ 2019 թվականի տվյալների, Փոքր Սամսար գյուղում յուրաքանչյուր ընտանիք, տարվա ընթացքում միջին հաշվարկով 3 580 լարի խնայողության հնարավորություն ուներ, իսկ 2020 թվականի տվյալները ցույց են տալիս, որ միջինում յուրաքանչյուր ընտանիքի խնայողությունը մինուս 5 372 լարի է կազմում։ Վերոնշյալ ցուցանիշները վերլուծելով կարող ենք եզրակացնել, որ 2020 թվականին Փ․ Սամսար գյուղում բնակչության բարեկեցության մակարրդակը շատ ցածր է, իսկ ծախսը գերակշռում է եկամուտին։ Jnews.ge
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.