Հերոսները չեն մեռնում նրանք անմահանում են - զինվոր Ջավախքից
Ճանաչենք մեր Հերոսներին…
Կարլո (Կարո) Կարլոյի Զորօղլյանը ծնվել է 1955թ.հունիսի15-ին Կախեթիի տարածաշրջանի Ծիթելծղարո քաղաքում: Նա արմատներով Ջավախքի Փոգա գյուղից է:
Դեռ չծնված զրկվել է հայր ծնողից, դաստիարակվել և մեծացել է հայրենասեր փոգացիների ընտանիքում: Դպրոց հաճախել է Ծիթելծղարոյում: Դպրոցը ավարտելով զորակոչվել է Սովետական բանակ: Վերադառնալով ամուսնացել է և ունեցել է չորս զավակ:
Հայրենասիրությունը և ազգասիրությունը Կարլոյի ամենաբարձր մարդկային հատկանիշն է եղել, որը նրան մղեց 1991թ. բազմանդամ ընտանիքով տեղափոխվել Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Բերդաշեն գյուղ:
Արցախյան շարժման ժամանակ, չնայելով ընտանիքի բազմանդամ լինելուն, կամավորագրվում և մեկնում է պատերազմ շատ շատերն են պատմում Կարլոյի սխրանքների մասին, հայրենիքը հերոսաբար պաշտպանեց, հայրենիքը պաշտպանելիս էլ զոհվեց, Կարլոն զոհվել է 1994թ-ի մայիսի 10-ին, Մարտակերտի շրջանի Կարմրավան գյուղում, Մարտական գործողությունների ժամանակ: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով և “1992-1994թթ” մարտական գործողությունների մասնակից “կրծքանշանով, Հավերժ հիշատակ քեզ հերոս։
Նյութը տրամադրել է Պարույր Մադոյանը