SSSS


Նորություններ
Ջավախքում բարեգործական ծրագիր է իրականացվում
Արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ Ջավախքին աջակցություն հիմնադրամը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը համատեղ ջանքերով Ջավախքում իրականացնում են բարեգործական մի ծրագիրը, որի շրջանակներում մարդկանց բարձրորակ եվրոպական հագուստ է բաժանվում:

«Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում ՋԱՀ-ի աշխատակիցները լինում են՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Ասպինձայի և Ծալկայի գյուղերում:

Կազմակերպիչները վստահեցնում են, որ այս աջակցությունը կհասնի Ջավախքի ցանկացած գյուղ, որտեղ բնակչության մոտավոր 20 տոկոսը կդառնա ծրագրի շահառու:

«Երկար տարիներ է համագործակցում ենք Հայ բարեգործական ընդհանուր միության հետ: Այս ծրագիրն իրականացնում ենք ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի հետ աշխատանքի արդյունքում: Նպատակը մեկն է՝ աջակցել Ջավաքխին, հատկապես որ անցած տարի մարդիկ չկարողացան արտագնա աշխատանքի մեկնել: 15 000-ից ավելի ապրանք ենք բերել Ջավախք, բաճկոններ են, հիմնականում տաք հագուստ: Ըստ բնակչության քանակի ապրանք ենք բաժանում, մոտավոր յուրաքանչյուր գյուղի 20 տոկոսին հասնում է», – JNEWS-ի հետ զրւոյցում մանրամասնեց ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը:

Վերջինս շեշտում է, որպեսզի անարդարություն չլինի իրենք հատուկ կարգավիճակներ են մշակել, և ծրագից կարող են օգտվել՝ սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող մարդիկ, բազմազավակներ ընտանիքները, միայնակ մայրերը և այլք:

Կազմակերպիչները նշում են, որ բացառություններն լինում են. «Օրինակ, գյուղ ունենք, որ ուսանողներին ենք տալիս, որպես խրախուսանք, քանի որ այդ գյուղում ուսանողները քիչ են: Գյուղ ունենք, որտեղ սպորտսմեններին ենք տալիս»,- հավելում է Սամվել Մկոյանը:

«Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակներում ՋԱՀ-ի աշխատակիցները եղել են Ջավախքի շուրջ 15 գյուղերում, ավելի քան 2500 մարդ հագուստի տեսքով աջակցություն է ստացել:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.