Վաղվանից մի շարք սահմանափակումներ կվերացվեն
Մարտի 8-ից, երկրում կվերացվեն եւս մի քանի սահմանափակումներ: Այս մասին որոշումն ընդունել է Վրաստանի կառավարությունը:
Երկուշաբթի օրվանից.
Մարտի 1-ից Վրաստանում բացվել են.
Գիշերը` 21: 00-ից 05: 00-ն տեղաշարժը արգելված է: Կարգը խախտողների համար տուգանքը 2 հազար լարի է (600 դոլար):
Երկուշաբթի օրվանից.
- Լեռնադահուկային հանգստավայրերում կաշխատեն ճոպանուղիները
- Վրաստանի ողջ տարածքում սննդի օբյեկտներին թույլ կտրվի հյուրերին սպասարկել փակ տարածքներում (բացառությամբ շաբաթ-կիրակի)
- Առևտրի կենտրոնները և շուկաները բաց կլինեն ոչ միայն աշխատանքային օրերին, այլ նաև հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի)
Մարտի 1-ից Վրաստանում բացվել են.
- Թանգարանները և գրադարանները
- Աջարիայի սննդի օբյեկտներին թույլատրել է հյուրերին սպասարկել փակ տարածքներում (բացառությամբ հանգստյան օրերի)
- Թույլատրվել է անցկացնել համաժողովներ ու դասընթացներ
- Մանկապարտեզների աշխատանքը վերսկսվել է
- Բուհերում և արհեստագործական ուսումնարաններում թույլատրվել է լրիվ դրույքով քննություններ անցկացնել, թույլատրվել է կլինիկական, գործնական, լաբորատոր գործունեություն իրականացնլ:
Գիշերը` 21: 00-ից 05: 00-ն տեղաշարժը արգելված է: Կարգը խախտողների համար տուգանքը 2 հազար լարի է (600 դոլար):