Այսօր չեղարկվեցին մի շարք սահմանափակումներ
Մարտի 8-ից Վրաստանում մի շարք սահմանափակումներ վերացվեցին:
Այսօրվանից Վրաստանում՝
Այսօրվանից Վրաստանում՝
- կսկսեն գործել լեռնային հանգստավայրերում առկա ճոպանուղիները,
- ռեստորաններն ու սննդի կետերը հաճախորդներին կկարողանան սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից,
- խանութները, առևտրի կենտրոններն ու շուկաները մարտի 8-ից կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին:
Ռեստորանները պետք է փակ տարածքներում ենթարկվեն հանձնարարականներին և չափանիշներին, որը կվերահսկվի համապատասխան գերատեսչությունների կողմից:Սահմանափակումը կգործի մինչև ապրիլի 1-ը: Ըստ պատասխանատուների` նման որոշում ընդունվել է` հաշվի առնելով հանգամանքը, որ կենդանի երաժշտության առկայությունն ավելի է մեծացնում միջոցառման մասշտաբը: Այդ դեպքում մարդկանց մոբիլությունը վերահսկելը բարդանում է:
Վրաստանում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, ինչպես նաև բազմամարդ հանրային միջոցառումների անցկացման արգելքը: