Նորություններ
26 երեխա լքել է Նինոծմինդայի մանկատունը
Նինոծմինդայի մանկական գիշերօթիկը այս պահին լքել է 26 շահառու: Նրանց թվում են յոթ հաշմանդամություն ունեցող անձինք:

Նինոծմինդայի գըշերօթիկից շահառուների դուրս բերելու հարցով, օրվա վերջում հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքային կենտրոնի երեխաների խնամքի վարչության պետ, Գվանցա Ղոնղաձեն, ով գտնվում է գիշերօթիկում:

Ըստ նրա, պետական ​​խնամքի գործակալության մի խումբ մասնագետներ արդեն երեք օր է գտնվում են Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում և մասնագետները տեղում ուսումնասիրում են իրավիճակը ՝ գնահատելով երեխաների վիճակը, նրանց զարգացումը, հոգեբանական-հուզական զարգացման առանձնահատկությունները:

«Այս փուլում գիշերօթիկ դպրոցից հեռացել է 26 անչափահաս: Նրանց թվում են հաշմանդամության կարգավիճակ ունեցող յոթ անչափահասներ: Երեխաները վերաբաշխվել են պետական ​​խնամքի այլընտրանքային ծառայություններ: Սրանք փոքր ընտանեկան տներ են: Որոշ անչափահասներ այս փուլում տեղավորվել են կենսաբանական ընտանիքում:

Նաև կցանկանայի արձագանքել հունիսի 4-ի փաստերին, հասարակության մեջ տարածված բացասական վերաբերմունքին և կցանկանայի նշել, որ սոցիալական աշխատողները գործում են անհատապես, բոլոր իրավիճակներում: Բոլոր մյուսների նման, այս դեպքն էլ ապացուցեց դա
, – ասել է Գվանցա Ղոնղաձեն:

Նրա խոսքով, սոցիալական աշխատողները տեղում ուսումնասիրում են, գնահատելով հանգամանքները և նրանց համեմատաբար պասիվ դերում լինելը, ծառայում էին երեխաների ավելի մեծ վնասներից խուսափելու, նրանց հիմնական իրավունքները պաշտպանելու նպատակին:

«Նաև կցանկանայի նշել, որ սոցիալական աշխատողները կմնան Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում, որքան որ պետք կլինի: Նրանք գիշերօթիկ դպրոցում են գտնվում 24 ժամվա ընթացքում: Դատարանի որոշումը կատարվել է, և այս հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են: Աշխատանքները շարունակվում են, և մենք ձեզ կտեղեկացնենք փուլ առ փուլ», – հայտարարել է Գվանցա Ղոնղաձեն:

Հարցին, արդյոք հնարավոր է, որ անչափահասներից ոմանք էլի լքեն գիշերօթիկը, սոցիալական ծառայությունների ներկայացուցիչն ասում է, որ այս փուլում աշխատանքներ են տարվում:

Առողջապահության նախարարության տվյալներով, աշխատանքներ են տարվում գիշերօթիկ դպրոցում մնացած 33 երեխաների կապակցությամբ, այդ թվում մեկը հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձ է:

Քաղաքային դատարանի ժամանակավոր որոշման համաձայն, Առողջապահության նախարարությանը և Պետական ​​խնամքի գործակալությանը հանձնարարվել է Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում բնակվող սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին տեղափոխել այլ պետական ​​խնամքի հաստատություններ:

Դրա հետ մեկտեղ, «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ, Անա Արգանաշվիլին հայտարարել է, չնայած որ կազմակերպությունը, որպես հատուկ հայցվոր կարող է պաշտպանել միայն հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները, դատարանը որոշում կայացրեց, որ գիշերօթիկ դպրոցում բնակվող բոլոր երեխաները վտանգված են:

Վրաստանի առողջապահության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցից երեխաներին դուրս բերելու կապակցությամբ: Նրանց տեղեկությամբ, Պետական ​​խնամքի գործակալությունը Նինոծմինդայի գիշերօթիկ հաստատությունից ընդհանուր առմամբ ապահովել է 11 անչափահասի դուրսբերում, որոնցից մեկը հաշմանդամություն ունեցող երեխա է:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.