Stopcov.ge հատուկ կայքը չի աշխատում
Կորոնավիրուսի պատվաստումների գրանցման կայքէջը չի գործում:
Դեռևս հայտնի չէ խափանման կոնկրետ պատճառը: Ինչպես նշված է կայքէջում, «ընթացքի մեջ են տեխնիկական թարմացումները»:
Առողջապահության նախարարության հիման վրա ստեղծված https://booking.moh.gov.ge պորտալում «Սինոֆարմով» պատվաստման համար գրանցումը պետք է վերականգնվեր այսօր՝ ժամը 12:00-ին, բայց քաղաքացիները չեն կարողանում գրանցվել պատվաստանյութի համար:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնեցին Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում, գերատեսչությունում հայտարարություն կարվի ավելի ուշ:
Բացի այդ, կորոնավիրուսի ամենօրյա վիճակագրությունը չի թարմացվել կառավարության stopcov.ge հատուկ կայքում: