Հնարավոր է ՝ անգամ պատվաստվածները ՊՇՌ թեստ հանձնեն
Վրաստանի առողջապահության նախարարի խոսքով` արդեն արձանագրվել են դեպքեր, երբ ոմանք երկիր են այցելել ՊՇՌ կեղծ թեստով կամ կեղծ Covid-անձնագրով:
Վրաստան մուտք գործելիս անգամ պատվաստված զբոսաշրջիկներին կարող են պարտավորեցնել ՊՇՌ թեստ հանձնել։ Ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Առողջապահության նախարարի խոսքով՝ ՊՇՌ թեստը կարող է պարտադիր դառնալ անգամ պատվաստանյութի երկու դեղաչափ ստացած զբոսաշրջիկների համար։
Նրա խոսքով՝ այս որոշման պատճառ կարող է դառնալ այն, որ արդեն արձանագրվել են կեղծ ՊՇՌ թեստով կամ կեղծ Covid-անձնագրերով երկիր մուտք գործելու դեպքեր։
«Կարևոր է, որ զբոսաշրջիկները թեստավորում անցնեն Վրաստանի տարածքում, այդ դեպքում մենք ավելի շատ երաշխիքներ կունենանք, որ գործ չունենք կեղծ փաստաթղթերի հետ: Մենք կարծում ենք, որ այդպիսով զբոսաշրջիկների տեղաշարժը ավելի անվտանգ կլինի մեր քաղաքացիների համար», – հայտարարել է Տիկարաձեն։
Նշենք, որ հունիսի 1-ից Վրաստանի ցամաքային սահմանները բացվել են օտարերկրյա այցելուների համար։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում, պատվաստման ամբողջ կուրսն անցնելու (երկու դեղաչափ) և միաժամանակ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։