Եղանակը Վրաստանում. Քամին պոկել է տների տանիքներ
Հորդառատ անձրեւների պատճառով Վրաստանի գետերում ջրի մակարդակը կբարձրանա, հնարավոր են հեղեղումներ: Լեռնային շրջաններում չեն բացառվում սողանքները:
Վրաստանում մեկ շաբաթից ավել է, ինչ ուժգին տեղումներ են գրանցվում: Սամցխե-Ջավախքում օրերս տեղացած աղետից տուժել են մեքենաներ:
Հորդառատ անձրևներն ու կարկուտը հեղեղել են Ախալցիխեի փողոցները և վնասել հարակից գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողերը, որոշ տեղերում աղետը վնասել է նաև էլեկտրահաղորդման գծերը:
Ղվարելիի մունիցիպալիտետի մի քանի գյուղում ուժգին քամին պոկել է տների տանիքներ:
Ախալսոփելի, Չանտլիսղուրի, Մթիսձիրի և Ճիկաանի գյուղերում վնասվել են ավելի քան 50 տների տանիքներ:
Ղվարելիի մունիցիպալիտետի քաղաքապետարանում հայտարարում են, որ վնասը հաշվարկող հանձնաժողովն առավոտվանից աշխատում է աղետից տուժած գյուղերում:
Բացի այդ, աղետ էր նաև Սագարեջոյի մունիցիպալիտետի մի քանի գյուղերում:
Ախալցիխեում կայծակը հարվածել է էլեկտրասյանը, որի շնորհիվ հեռարձակում էր «9-րդ ալիքը»: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ին, այն ժամանակ, երբ Ադիգենին Ախալցիխեն և հարակից գյուղերը ուժեղ կարկտահարվեցին: Աղետի հետևանքով, էլեկտրասյունն այրվել է: Հեռուստաընկերության տեխնիկական խումբը աշխատում է, բայց դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի հեռարձակումը վերսկսելու համար: