Կորոնավիրուսի դեպքերի աճ Սամցխե-Ջավախքում
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 398 նոր դեպք: Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը աճել է: Հուլիսի 15-ի տվյալների համաձայն, տարածաշրջանում գրանցվել է 36 դեպք:
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4,65 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 164 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 382 734 դեպք: Այստեղից ապաքինվել է 362 491 մարդ, մահացել 5 503 պացիենտ:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 55 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 838 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1065 անձ: