«Պետք է հասարակությանը շունչ քաշելու հնարավորություն տայինք»,- Գաբունիա
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, կանոնակարգերի աստիճանական մեղմացման դեպքում այս քայլը կարող էր ավելի քիչ ազդեցություն ունենալ վարակվածների աճի վրա:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում պատվաստումների ծրագրի հետ մեկտեղ լծակ է հանդիսանում անձնական պաշտպանության միջոցների օգտագործումը, անհարկի հավաքույթների մոնիտորինգը և արգելումը:
Գաբունիան պարզաբանում է, որ խոշոր հավաքույթներն արգելված են, չնայած խախտումներ են նկատվում, և նման դեպքում կանոնակարգը կորցնում է իր նշանակությունը, եթե այն չի կիրառվում:
«Մեր դեպքում կանոնակարգերի մեղմացման տեմպը շատ արագ էր: Սա, իհարկե, ուներ իր պատճառները, ամեն ինչ ունի իր պատճառը, բայց առողջապահության առումով մեզ համար շատ ավելի անվտանգ կլիներ՝ կանոնակարգերի մեղմացումների դանդաղ տեմպը: Այնուամենայնիվ, մեկ է կանոնակարգի ներդրումը, իսկ մեկ այլ բան` որքանով է կանոնակարգը կատարվում անհատական մակարդակով: Գուցե դա ավելի քիչ ազդեցություն ունենար, եթե մենք աստիճանաբար մեղմացնեինք կանոնակարգերը, բայց հիմա, երբ մենք գտնվում ենք այս պայմաններում, պատվաստումների ծրագրին զուգահեռ, մեր լծակն է ապահովել անձնական պաշտպանիչ միջոցների օգտագործումը, ինչպես նաև վերահսկել անհարկի հավաքույթների մոնիտորինգը և արգելումը:
Խոշոր հավաքույթներն արգելված են, չնայած դա խախտվում է: Աշխատանքի տեսչական ծառայությունը նման խախտումների բազմաթիվ դեպքեր ունի: Եթե կանոնակարգը չի կատարվում, շատ դժվար է խոսել այն մասին, թե որքան ժամանակ պետք է ունենանք այս կանոնակարգը, դա պարզապես իմաստ չունի:
Այսպիսով, մենք, հավանաբար, պետք է մեր հասարակությանը շունչ քաշելու հնարավորություն տայինք՝ մեղմելով սահմանափակումները, թեկուզ ամռան ընթացքում, բայց հիմա պատվաստումների հետ մեկտեղ մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի վիրուսն ավելի արագ չտարածենք», – ասաց Թամար Գաբունիան: