Ուկրաինան թեժ պատերազմի մեջ է, Վրաստանը՝ հիբրիդային
Ուկրաինան գտնվում է թեժ պատերազմի մեջ, Վրաստանը՝ հիբրիդային պատերազմի մեջ, – ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի Առաջին ալիքի «Օրվա թեմա» հաղորդաշարին այցելության ժամանակ։
Նրա խոսքով, հիբրիդային պատերազմ է տարվում Վրաստանի իշխանության և ընդհանրապես Վրաստանի դեմ։
«Վրաստանում մի քանի արմատական կուսակցություններ, նրանց լրատվամիջոցները և մի քանի կազմակերպություններ ներգրավված են այս հիբրիդային պատերազմի մեջ։ Մենք իրականում ամեն օր ստիպված ենք պայքարել ոչ թե թեժ, այլ տեղեկատվական պատերազմում։ Դա մի ամբողջ, այսպես ասած, ապատեղեկատվության տարափ է, որը պետք է զրոյացնենք։ Այսօր նման տեղեկություններ կային չվերթների հետ կապված, և ի վերջո, պարզվեց, որ դա սուտ է»,- ասել է Պապուաշվիլին։
Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության Ուկրաինա այցի հիմնական նպատակը համերաշխությունն էր։
«Այն բանից հետո, երբ Ստեֆանչուկը կոչ արեց ժամանել աշխարհի խորհրդարանականներին, նախորդ օրը Լեհաստանի և Չեխիայի նախագահները, իսկ մենք երկրորդ պատվիրակությունն էինք»,- ասել է Պապուաշվիլին։