Լուրեր
Քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից պատրաստած ամանորյա նվերները բաժանեցին երեխաներին
Օրհնությամբ Սամցխե֊Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի, Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ Հոգշ. Տ. Հակոբ աբեղա Սահակյանի 2020թ․ Փետրվարի 1-ին Ախալցիխեի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ. Տեր Թորգոմ քհն. Վարդանյանը Ախալցիխեի շրջանի Ծիրա գյուղի Սուրբ Հրեշտակապետաց Եկեղեցում կատարեց երեկոյան ժամերգություն,որից հետո Ծիրայի պարային համույթին բաժանեց 《Սամարացիների քսակ》Քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից պատրաստած ամանորյա նվերները։

Փետրվարի 2-ին Ախալցիխեի Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղում մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հավարտ Սուրբ Պատարագի Ախալցիխեի Հոգևոր Տեսուչ Հգշ. Տ. Հակոբ Աբղ. Սահակյանը գյուղի մանկապարտեզի երեխաներին և Փոքր Պամաճ գյուղի պարային համույթին բաժանեց 《Սամարացիների քսակ》Քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից պատրաստած ամանորյա նվերները։

| Print |