Լուրեր
Անչափահասները Ածղուրիում խանութ են թալանել

 

Ախալցիխեի գյուղ Ածղուրիում երկու դեռահասներ տեղացիներից մեկի խանութը թալանել են: Դեպքի արդյունքում մարմնի թեթև վնասվածքներ է ստացել օբյեկտի սեփականատերը, ով փորձել է դիմադրել: 

«Ինչպես գիտենք, երեխաները Թբիլիսիից են, Ածղուրիում հյուր էին: Առավոտյան ժամը 6-ին ճանապարհով են անցել, խանութը տեսնելուն պես ներս են մտել: Սեփականատերը խանութում սենյակ ունի, որտեղ գիշերում է: Դիմակներով են եղել, սեփականատերը մեկին բռնել է, բայց երկրորդը կշեռքով հարվածել է տիրոջ գլխին: Փրկվել է, ոչ մի լուրջ բան չկա: Կարողացել են գողանալ միայն մի քանի ծխախոտ: Այստեղ մոտերքում ոչ մի տեսախցիկ չկա»,-
ասում են տեղացիները: 

Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ գողության մեղադրանքով երկու անձ ձերբակալել են Սամցխե-Ջավախքի տարածքում: Հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նշանակում է խմբային, նախօրոք կազմակերպված գողություն:
| Print |