Լուրեր
Ախալքալաքում հարսանիքին տեղի ունեցած դանակահարության մասնակիցները դատապարտվել են ազատազրկման
Հարսանիքի ժամանակ տեղի ունեցած դանակահարությունից հետո, սպանության փորձ կատարելու համար ձերբակալված երկու անձինք դատապարտվել են նախնական կալանքի:

Ոստիկանության Սամցխե-Ջավախքի բաժնի և Ախալքալաքի շրջանային դատարանի ծառայողները 1991 թվականին ծնված Ս.Ս.-ին և 1991 թվականին ծնված Ս.Ս.-ին ձերբակալել էին ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց նկատմամբ կանխամտածված սպանության մեղադրանքով:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները Ախալքալաքում, անձնական կոնֆլիկտի հիման վրա, սառը զենքի օգտագործմամբ, բազմաթիվ մարմնական վնասվածքներ են հասցրել 1996 թվականին ծնված Մարտին Քեվնաքսզյանին և 1990 թվականին ծնված Աղվան Հարությունյանին: Երկուսն էլ ստացել են սրտի հետ կապված վնասվածքներ:

Համեմատաբար թեթև վնասվածքներ է ստացել 21-ամյա Սերգեյ Ավետիսյանը:

Ինչ վերաբերվում է չորրորդ տուժածին, 1992 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացին մնացածների համեմատ, թեթև վնասվածքներ է ստացել:


| Print |