Լուրեր
Ախալցիխե-Ախալքալաքի ճանապարհին տրայլերը բախվել է ժայռին

 

Ախալցիխե-Ախալքալաք կապող կենտրոնական ճանապարհահատվածում տեղի է ունեցել վթար: Վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և բախվել է ժայռին: 

Պատահարի արդյունքում տուժածներ չկան: 

Վթարը տեղի է ունեցել ժամը 19:30-ին: Մեքենան շարժվում էր Ախալքալաքից Ախալցիխեի ուղղությամբ: 

Ներքին գործերի նախարարությունում ասում են, որ վարորդը տուգանվել է վարչական կարգով, 125֊րդ հոդվածի տասերորդ մասով։ 

| Print |