Լուրեր
Նինոծմինդա փորձել են ներմուծել չհայտարարագրված ոսկի

 

«Նինոծմինդա» մաքսակետում, մաքսավորները կասկածի հիման վրա, Վրաստանի քաղաքացու ֆիզիկական զննության ընթացքում հայտնաբերել են չհայտարարված ոսկյա զարդեր (529,38գրամ): Ապրանքի գինը կազմում է 44,923 լարի: Այս մասին հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Հաստատության տեղեկության համաձայն, բացի սրանից 242,29 գրամ չհայտարարագրված ոսկու ներմուծման ևս 3 փաստ գրանցվել է «Սարփի» և «Ծիթելի խիդի» անցակետերում: Ապրանքի գինը կազմել է 22,076.51 լարի: 

Գործը փոխանցվել է նախարարության քննչական կոմիտեին։

Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, հանցագործները տուգանվում են `12,777.07 լարի, 3.636.42 լարի և 5,663.02 լարի չափով:

 

| Print |