Լուրեր
Ածղուրիում շանը հրացանով սպանել են
Ախալցիխեի գյուղ Ածղուրիում տեղացիներից մեկի ընտանի կենդանին սպանել են: Շան տերը իրադեպի մասին տեղեկացրել է ՆԳՆ: Կենդանուն սպանել են հրազենով: 

«Երկու ամսեկան էր երբ բերեցինք, 7 տարի պահել եմ: Ընտանիքի անդամ էր դարձել ինձ համար: Ամուսինս տանից դուրս էր գնացել, շունն էլ նրա հետ: Երբ նկատեցինք որ ուշանում է, հետ չի գալիս, սկսեցինք փնտրել: Տանից մոտ 300-400մ հեռավորոթյամբ գտանք: Կրակել են հենց գլխին և ոչ շատ հեռվից»,- ասում է Մարինա Գաչեչիլաձեն: 

Տիրոջ խոսքով, շունը մարդկանց հանդեպ ագրեսիվ չէր: Մարինա Գաչեչիլաձեն կասկածում է, որ շանը սպանել են տեղացի ռեինջերները: Չնայած անտառային գործակալության աշխատակիցները այս փաստը ժխտում են: 


«Մինչ այդ տեսանք, որ հրազեններով անցնում էին: Շանն էլ այդ ժամանակ ենք գտել, դեռ տաք էր: Ուրիշ ի՞նչ կարող եմ մտածել: Գյուղի հարակից տարածքն է, ազգային այգու մոտ, այստեղ մարդ չի շրջում, անտառային գործակալության աշխատողներից բացի»: 

Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է դաժանորեն վարվել և սպանել կենդանիներին: Ուստի տեղի ունեցածի փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 187-րդ հոդվածի առաջին մասով:


| Print |