Լուրեր
Թուրքիայում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ (Տեսանյութ)
Թուրքիայում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ: Երկրի արևմուտքում, Իզմիր քաղաքի մերձակայքում, 4,7 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է 7 կմ. խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Երեկ Իրան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է իննը, վիրավորվել 75 մարդ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ:

| Print |