Լուրեր
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երկրորդ դեպքը
Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի ևս մեկ դեպք:

Լուրը հայտնել է Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն՝ մամուլի ասուլիսի ընթացքում: Վարակված քաղաքացին ժամանել է Իտալիայից: Նրա մոտ նախանշաններ են նկատվել վերադառնալուց մեկ օր անց, քաղաքացին անձամբ է դիմել ինֆեկցիոն կլինիկա՝ հետազոտության: Այս պահին ինտենսիվ աշխատանք է տարվում՝ քաղաքացու հետ կոնտակտի մեջ եղած մնացած անձանց ուղղությամբ:

Գամղրելիձեի խոսքով, հիվանդի վիճակն այս պահի դրությամբ բավարար է:

Հիշեցնենք՝ 1-ին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին:
| Print |