Լուրեր
Բորջոմի քաղաքապետն ու Սակրեբուլոի նախագահը ձերբակալվել են
Բորջոմի մունիցիպալիտետի քաղաքապետն ու Սակրեբուլոի նախագահը հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են: «Մթավարի Արխիի» տվյալների համաձայն, գործը վերաբերվում է հողերի յուրացմանը: 

«Սակրեբուլոի նիստն էր, որտեղ ներկա էին նաև քաղաքապետն ու սակրեբուլոի նախագահը: Նիստից հետո են ձերբակալել: Աշխատանքային ժամերին: Չգիտենք, թե ինչ է կատարվում, երևի բոլորս միասին կիմանանք պատճառը»,- ասում է աշխատողներից մեկը: 

«Մոտավորապես ժամը 3-ին քաղաքում հանդիպել եմ Սակրեբուլոի նախագահին, որից հետո նրան ձերբակալել են: Մանրամասները չգիտեմ, հիմա Բակուրիանում եմ, պատրաստվում եմ գնալ Բորջոմի և տեղում պարզել»,- ասում է պատգամավոր՝ Բաքար Շիրաձեն: 

Թե որն է եղել պատճառը - այս մասին մանրամասն տեղեկությունների սպասում ենք իրավաբանական հաստատությունից: 

| Print |