Լուրեր
Պարետային ժամի կանոնները խախտելու համար 706 մարդ է տուգանվել
Իրավապահները, մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրի մասշտաբով, արտակարգ դրություն և, այսպես կոչված, պարետային ժամի խախտման 706 նոր դեպք են բացահայտել։

Ըստ ՆԳՆ մամուլի ծառայության, ոստիկանության աշխատողները` ապրիլի 2-ի ժամը 21: 00-ից մինչև ապրիլի 2-ի ժամը 06:00-ը, ամբողջ երկրում տուգանել են 204 քացաքացու պարետային ժամը խախտելու համար:

Բացի այդ, ոստիկանությունը տուգանեց 75 քաղաքացու՝ երեքից ավելի անձանց հավաքվելու և 2 մետր սոցիալական հեռավորություն չպահպանելու համար:
Տուգանվել է մեկ ֆիզիկական և մեկ իրավաբանական անձ ՝ տնտեսական գործունեության սահմանափակումները խախտելու համար:

«Ոստիկանությունը, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ համատեղ, շարունակում է խստորեն վերահսկել մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին: Համատեղ մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել են ինքնամեկուսացման կանոնների խախտման 10 նոր դեպքեր», – հայտարարում են ՆԳՆ-ում:

Գործակալության տվյալներով ՝ իրավապահները տուգանել են 415 մարդու ՝ ուղևորների և ավտոմեքենաների փոխադրման կանոնները խախտելու համար:

«Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ արտակարգ դրության խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ ֆիզիկական անձի համար 3000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար` 15 000 լարի», – ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
| Print |
თეგები: խախտում / Կարանտին /