Լուրեր
Ախալցիխեի շուկան շաբաթ-կիրակի չի աշխատի
Ախալցիխեի առևտրական կենտրոն «Ալֆա Մարկետը» ախտահանման աշխատանքների պատճառով ապրիլի 4-ին և 5-ին փակ կլինի: 

Շուկայի տնօրեն՝ Վախտանգ Քարթվելիշվիլին մեդիայի մոտ հայտարարում է, որ մնացած օրերին կենտրոնը կաշխատի սովորական ռեժիմով: 

Մեկ շաբաթ առաջ, tv9news.ge-ի մոտ տրված հարցազրույցում Վախտանգ Քարթվելաշվիլին հայտարարում էր, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով, շուկայում հաշվի էին առնվում առողջապահության նախարարության կողմից տրված բոլոր խորհրդատվությունները: 

Իրավիճակի վերահսկումը անհնար դարձավ մարտի 29-ին, երբ գյուղերից եկած քաղաքացիների և առևտրականների թիվը գերազանցեց օրենքում նշված թույլատրելի թվաքանակին: 

Այս առումով, Ախալցիխեի շուկան տուգանվեց 15 000 լարիով


| Print |