Լուրեր
Մեր քաղաքացիներից ոմանք չեն հասկանում, թե ինչի հետ գործ ունենք. Պաատա Իմնաձե
«Մեր քաղաքացիներից ոմանք չեն հասկանում, թե ինչի հետ գործ ունենք, նրանք դեռ չեն հասկանում, թե ինչ կարող է պատահել երկրում, եթե չպահպանենք ինչպես խորհրդատվությունը, այնպես էլ երկրում արդեն իսկ հայտարարված կարանտինային միջոցառումները»,- ասաց հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:

Ինչպես նշել է Պաատա Իմնաձեն, այսօր ամբողջ Վրաստանը կարանտինային գոտի է:

«Վրաստանում գործում են բավականին խիստ կարանտինային միջոցներ։ Այս փուլում, մենք կարծում ենք, որ հնարավոր է խստացնենք կարանտինային միջոցառումները ամբողջ երկրում: Սպասեք, թե ոնց կզարգանա իրավիճակը: Ցավոք, մեր քաղաքացիներից ոմանք չեն հասկանում, թե ինչի հետ գործ ունենք: Չեն հասկանում, թե ինչ կարող է պատահել երկրում, եթե չհետևենք ինչպես խորհրդատվությանը, այնպես էլ երկրում արդեն իսկ հայտարարված կարանտինային միջոցառումներին », – ասաց Պաատա Իմնաձեն:
| Print |