Լուրեր
24 ժամվա ընթացքում 3,448 վարակված - Իրավիճակը Ռուսաստանում
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 27 938-ի, հայտնել է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վերջին մեկ օրում 84 տարածաշրջաններում հայտնաբերվել է 3448 նոր հիվանդ (+14,1 տոկոս). նրանցից 1370-ը՝ Մոսկվայում, 467-ը՝ Մոսկվայի մարզում, 154-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Մահացել է 34 մարդ:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ընդհանուր 232 պացիենտ, 2304-ը ապաքինվել է:

SARS-CoV-2-ը (COVID-19-ի հարուցիչը) հաստատվել է 185 երկրում: ԱՀԿ տեղեկություններով՝ աշխարհում գրանցվել է նվազագույնը 1,9 մլն հիվանդացած մարդ, նրանցից 123 հազարից ավելին մահացել է:

Միաժամանակ, ըստ Ջոնս Հոփքինս համալսարանի վիճակագրության՝ վարակվել է արդեն ավելի քան 2 միլիոն մարդ, մահացել է 137 հազարը: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում: Չինաստանը, որը բռնկման սկզբնական էպիկենտրոնն էր, մի քանի շաբաթ առաջ հայտարարել է համաճարակը հաղթահարելու մասին

Մանրամասներն այստեղ:
| Print |