Լուրեր
Վաղվանից, Վրաստանում պարտադիր է դառնում բժշկական դիմակներ կրելը հանրային փակ տարածքում
Վաղվանից պարտադիր է դառնում բժշկական դիմակներ կրելը փակ տարածքում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին:

Նրա խոսքով, այս պահանջի պատասխանատվությունը կրող իրավաբանական անձինք են:

«Իրավաբանական անձանց պատասխանատվությունը սահմանվել է 15 հազար լարիով»,- հայտարարել է Չիքովանին:

Բացի այդ, Ապրիլի 17-ից, ժամը 12:00-ից, արտակարգ դրության ժամկետով, այսինքն՝ մինչև ապրիլի 21-ը ներառյալ, երկրում ամբողջովին արգելվում է ավտոմեքենաներով տեղաշարժը: Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին և մատակարարող մեքենաներին:
| Print |